Լրահոս
Օրվա լրահոսը

27-ամյա դիլիջանցուն մեղադրանք է ներկայացվել 2 անձանց սպանության փորձի համար

Ապրիլ 08,2025 14:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Դիլիջան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հաղարծինի բնակիչ երկու տղամարդ, որոնցից 40 տարեկանը` կրծքավանդակի, իսկ 38 տարեկանը` ոտքերի հրազենային վնասվածքներով: Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Հաղարծինում գտնվող չգործող հացատան տարածքում: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի և Տավուշի մարզի քննչական վարչության ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հաղարծինցի տղամարդկանց սպանության փորձը կատարել է Դիլիջանցի 27-ամյա երիտասարդը:

Ապրիլի 7-ին Դիլիջանի Մյասնիկյան փողոցում նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ 27-ամյա դիլիջանցուն մեղադրանք է ներկայացվել։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել