Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք կարծում եք՝ 1915թ յաթաղանից ընկած մտավորականներից լա՞վն եք. Լարիսա Ալավերդյանը՝ անտարբեր հայ մտավորականության մասին

Ապրիլ 08,2025 13:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կեղծ մտավորականության, կեղծ քաղաքավարության ու ամեն ինչի ներքո ոմանք ուզում են խխունջի նման պարփակված մնալ սենյակում, իրենց տներում ու ոչնչի չխառնվել: Ուրեմն հիշեք, որ 1915թ ապրիլի 24-ին հենց մտավորականները դարձան թուրքի յաթաղանից ընկած առաջին զոհերը, հիմա կարծում եք դուք նրանցից լա՞վն եք»,- «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ դիմելով Հայաստանի ճակատագրի հանդեպ չեզոքություն ու անտարբերություն ցուցաբերող մտավորականներին ու հասարակական գործիչներին:

«Ես բոլորին ցանկանում եմ երկար կյանք, եթե իրենց իղձերի մեջ կա, որ իրենց շիրիմը Պանթեոնում լինի, թող իրականացվի: Բայց նաեւ կրկնում եմ՝ ապրիլի 24-ին թուրքական յաթաղանը սկզբից իրական մտավորականությանն է ոչնչացրել, ինչից խոսելու ունակությունը կորցրել է Կոմիտասը: Նա ոչ թե խելակորույս է եղել, այլ պարզապես լլկվել է…Իմ սիրելի գրող Զոհրապն էլ դրան չէր հավատում, տեսանք, թե ինչ եղավ: Այսօր պետք է ոչ թե մտածենք այն մասին, թե ով որտեղ պետք է թաղվի, այլ այն մասին, որ ամեն մեկիս վրա արյուն կա:

Ես էլ ձեզ հետ միասին կրում եմ պատասխանատվություն նրա համար, ինչ տեղի է ունեցել 2018-ից սկսած: Մանավանդ նրանք են կրում պատասխանատվություն, որոնք չէին գնում ընտրելու, որովհետեւ չէին զբաղվում քաղաքականությամբ: Այդ դեպքում քաղաքականությունը ձե՛զ է օգտագործում, քաղաքականությունը ձեր ձեռքով է ամեն ինչ արել, ներառյալ զոհերը 2020 թվականի պատերազմի »,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նրա ձեւակերպմամբ, «Ոչ թե թուրք տմարդին է մեղավոր, այլ մենք, մեր վիճակի պատճառները մեր մեջ են, եւ բանալին, եւ ճանապարհը, եւ միջոցները մեր ձեռքին են»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930