Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը հայտնվել են մեղադրյալի աթոռին՝ հեռուստաեթերում ծեծկռտուքի համար. «Փաստինֆո»

Ապրիլ 08,2025 13:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փաստինֆո». Քաղաքագետներ Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը հայտնվել են մեղադրյալի աթոռին՝ Հանրային ՀԸ եթերում ծեծկռտուքի համար։ Դեպքը տեղի է ունեցել 2024թ․ փետրվարի 23-ին՝ «Հանրային» ՀԸ տաղավարում «Տարբեր կարծիքներ Տաթև Դանիելյանի հետ» հաղորդաշարի շրջանակներում բանավեճի ժամանակ։

Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը հնչեցված արտահայտությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դուրս են եկել ՀԸ շենքից, գնացել բակային հատված, որտեղ վեճի ժամանակ հարվածներ են հասցրել միմյանց։ Ըստ մեղադրանքի՝ Սուրեն Սահակյանը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Արեգ Քոչինյանի ուսերին, կրծքավանդակին, դեմքին, դաստակին` վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Արեգ Քոչինյանը՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Սուրեն Սահակյանին՝ վերջինիս պատճառելով առողջությա թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ մարմնական վնասվածք: Թե՛ Սուրեն Սահակյանին, թե՛ Արեգ Քոչինյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով՝ ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Քրեական գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում է, մակագրվել է դատավոր Գարիկ Աբելյանին։

Ի․ Ս․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930