ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին՝ բարձր գնահատելով այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությունը, հայտնում է Ermenihaber-ը:
«Էրդողան անունով մի մարդու հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Գիտեմ՝ մամուլը վրդովվում է, որ ես նրան սիրում եմ, իսկ նա էլ ինձ է սիրում։ Մենք երբեք խնդիր չենք ունեցել»,– հայտարարել է Թրամփը՝ հավելելով․ «Նա շատ ուժեղ ու խելացի մարդ է»։
Թրամփի խոսքով՝ Թուրքիան Սիրիայում իրականացրել է այն, ինչ մյուսներից ոչ ոք չի կարողացել։ «Պետք է արժանին մատուցել»,– եզրափակել է ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարը։
Էրդողանի և Թրամփի «բրոմանսը», ինչպես այն անվանել է Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, լավ «փաստաթղթավորված է». «օլիգարխներ, խարդախներ և միլիոնավոր դոլարների լոբբինգ», – գրել է հունական City Times-ն՝ անդրադառնալով Էրդողան-Թրամփ հարաբերություններին: