Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի հետ ուղիղ կապն արդյունավետ գործիք համարող Փաշինյանն ինչո՞ւ այդ կապը չի օգտագործում պատանդառված մեր հայրենակիցներին վերադարձնելու համար. «ՀայաՔվե»

Ապրիլ 08,2025 12:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀայաՔվեն» բազմիցս ներկայացրել է Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին վերադարձնելու հնարավորությունները:

Այդ գործիքների արդյունավետության օրինակներից կարող ենք նշել բոլորովին վերջերս՝ 2025թ․ փետրվարի 1-ին ամերիկացի վեց բանտարկյալների ազատ արձակումը Վենեսուելայի կողմից, ամերիկացի ուսուցիչ Մարկ Ֆոգելի ազատ արձակումը Ռուսաստանի կողմից փետրվարի 11-ին, Սիամակ Նամազիի ազատ արձակումը 2023թ․ սեպտեմբերի 18-ին:

Բաքվի հետ ուղիղ կապն արդյունավետ գործիք համարող Փաշինյանը ինչու՞ այդ կապը չի օգտագործում։

Անցած 600 օրերի ընթացքում ամեն ինչից ու ամեն օր խոսող Փաշինյանը Բաքվի բանտարկյալների հարցով մեկ-երկու անգամ է խոսել։ Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու և ինքնազգացողության կտրուկ վատանալու օրվանից գրեթե ամեն օր ՔՊ-ի նիստեր էին անում`մի օր ավտոբուսի, մի օր` մետրոյի շոուներ, 10 տարվա մեքենա վերադարձնելու թեմա էին մտցնում հանրային օրակարգ, բայց մարդկանց մահվան ճիրաններից ու ստորացումից փրկելու ուղղությամբ կամ գոնե նրանց վիճակը մեղմելու ուղղությամբ մատը մատին չեն խփում։

ՀայաՔվե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930