Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական սադրանքներն արձանագրվում են Տավուշից մինչև Սյունիք: Իրադարձություններն աստիճանաբար մեծացնում են առաջնագծում լարվածությունը. Աբրահամյան

Ապրիլ 08,2025 12:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ Ադրբեջանը սահմանագծի տարբեր ուղղություններով խախտում է հրադադարի ռեժիմը` ահաբեկելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին:

Ադրբեջանական սադրանքներն արձանագրվում են Տավուշից մինչև Սյունիք` կոնկրետ ուղղություններով և դրա աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, իսկ կրակահերթերի թիվը` աճում:

Միջազգային որևէ կառույց, ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացը խրախուսող կամ «խաղաղության պայմանագրի» ավարտը ողջունող երկրները ոչ մի ձևով լրջորեն չեն արձագանքում ադրբեջանական սանձարձակությանը:

Իրադարձությունները թեև դանդաղ, սակայն աստիճանաբար մեծացնում են առաջնագծում առկա լարվածությունը, իսկ իրադրային անորոշություններն ու անկանխատեսելի ելքերը դառնում գերիշխող:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930