Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այսօր կայացավ յոթերորդ տուրը, որում Հայաստանի կանանց ազգային հավաքականի առանցքային խաղացող, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով հաղթեց ադրբեջանցի կանանց միջազգային գրոսմայստեր Գովհար Աբդուլլաեւային եւ վաստակելով 5,5 միավոր՝ բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական:
Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ երիտասարդ Աննա Խաչատրյանը ոչ-ոքի արեցին: Էլինան 5,0 միավորով 9-րդն է, իսկ Աննան 4,5 միավորով՝ 26-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ