Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակը (FCDO) հորդորում է քաղաքացիներին խուսափել Ադրբեջան կատարելիք որոշ ուղևորություններից՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով։ Թարմացված ուղեցույցում նշվում է, որ խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի ճանապարհորդություններից Հայաստանի հետ սահմանից 5 կմ հեռավորության վրա գտնվող տարածքներ, ինչպես նաև առանց խիստ անհրաժեշտության՝ երկրի հարավ-արևմտյան շրջաններ։
Որ տարածքներն են համարվում վտանգավոր․
Ամբողջովին արգելված են ուղևորությունները Հայաստանի հետ սահմանից 5 կմ շառավղով՝ երկու երկրների միջև առկա լարվածության պատճառով։ Սա չի վերաբերում Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար շրջանի սահմանի հատվածին։
Առանց խիստ անհրաժեշտության չմեկնել հարավ-արևմտյան շրջաններ՝ ներառյալ Քելբաջարի, Լաչինի, Քուբադլուի, Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլուի, Խոջավենդի, Շուշիի, Խոջալիի, Խանքենդիի, Աղդամի և Տերտերի շրջանները։ Այս տարածքներում մինչ օրս մնում են ականներ և չպայթած ռազմամթերք։
Կարդացեք նաև
Ճանապարհորդական ապահովագրություն․
Եթե բրիտանացի քաղաքացիները այցելեն նշված տարածքներ՝ անտեսելով FCDO-ի նախազգուշացումները, ապա նրանց ապահովագրությունը կարող է անվավեր ճանաչվել։
Բրիտանական կառավարության աջակցությունը սահմանափակ է՝ այն շրջաններում, որտեղ խորհուրդ չի տրվում մեկնել։
Թարմացվել է՝ 2025 թ. ապրիլի 4-ին
Թարմացումը գործում է՝ 2025 թ. ապրիլի 7-ից