Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Անդրեասյանը կգոտեմարտի Եվրոպայի երկրորդ անընդմեջ չեմպիոնության համար

Ապրիլ 07,2025 22:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սլովակիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Եվրոպայի գործող չեմպիոն 70 կգ քաշային Արման Անդրեասյանը մտել է եզրափակիչ եւ վաղը Ըմբշամարտի միջազգային միության դրոշի ներքո հանդես եկող  Դավիթ Բաեւի հետ կգոտեմարտի Եվրոպային երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը նվաճելու համար:

Կիսաեզրափակչում Արմանը միավորների 3:1 տարբերությամբ պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Կեմերտելիձեին: Սա այս ըմբիշների երրորդ դիմակայությունն էր ու բոլորում էլ հաղթել է հայ ըմբիշը: Ընդ որում, նախորդը՝ անցած տարի, Եվրոպայի առաջնության եզրափակչում:

Այսօր մրցագորգ մտած մեր եւս երեք ըմբիշներ մեդալի համար պայքարելու իրավունք են ստացել: 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 65 կգ՝ Վազգեն Թեւանյանը եւ 97 կգ՝ Գուրգեն Սիմոնյանը կմասնակցեն սփոփիչ գոտեմարտերի եւ այդ արգելքը հաղթահարելու պարագայում կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930