Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն տրամադրել 2024թ. մայիսի 25-26-ը Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղների պատճառով փլուզված որոշ կամուրջների վերականգնման աշխատանքներում

Ապրիլ 07,2025 22:02

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին ու կարևորել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև Շվեյցարիայի կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏԻՄ ոլորտում բարեփոխումներին ուղղված աջակցությանը, մասնակցային բյուջետավորման և Հայաստանի ենթակառուցվածքների վերականգնման և ամրապնդման վերաբերյալ հարցերին։

Շվեյցարիայի Համադաշնության հետ Հայաստանի համագործակցության շրջանակում Շվեյցարիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցություն տրամադրել 2024թ. մայիսի 25-26-ը Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղների պատճառով փլուզված որոշ կամուրջների վերականգնման աշխատանքներում։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930