Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր այն անձինք, որոնք ցանկություն կհայտնեն վերադառնալ Ղարաբաղ, նրանք ազատ են դա անել»․ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար

Ապրիլ 07,2025 20:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ հարցուպատասխանի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հարցերն ուղղված ԵԽ հանձնակատարին վերաբերում էին Բաքվում պահվող հայ գերիներին։

Արմեն Գևորգյանի հարցին ի պատասխան ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ասաց, որ մի քանի անգամ դիմել է Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի թույլ տան իր մուտքն Ադրբեջան, սակայն դեռ արդյունք չկա, բայց պատրաստվում է դիմել նաև երրորդ և չորրորդ անգամ։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց․ «Մարդու իրավունքների տեսանկյունից ուզում եմ հղում կատարել էթնիկ հայերի նկատմամբ խայտառակ դատավարություններին, որոնք ընթանում են Բաքվում։ Կարևոր է Ադրբեջանում կալանքի տակ գտնվող հայերի հրատապ ազատ արձակումը։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր հեղինակավոր կազմակերպություններ մշտապես մտահոգություններ են հայտնում Բաքվում պահվող էթնիկ հայերի նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին։  Ավելին, Ադրբեջանը հայտարարում է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին»։

Այս հատվածում ԵԽԽՎ նախագահն ընդհատեց Արուսյակ Ջուլհակյանին և հարց տալու ժամանակը լրանալու պատճառով թույլ չտվեց, որ նա ավարտի հարցը։ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարն արձագանքեց՝ նշելով, որ այս թեմային արդեն անդրադարձել է ու հավելեց․ «Մենք պետք է ապահովենք, որ տարածաշրջանում բոլոր անձանց իրավունքները պաշտպանված լինեն՝ այդ թվում նաև բոլոր այն անձինք, որոնք ցանկություն կհայտնեն վերադառնալ Ղարաբաղ, նրանք ազատ են դա անել։ Հայաստանին ևս քաջալերում ենք գրկաբաց ընդունել բոլոր այն մարդկանց, որոնք եկել են Ղարաբաղից»։

ԵԽԽվ-ում հայկական պատվիրակության  անդամ Հռիփսիմե Գրիգորյանն էլ հույս հայտնեց, որ ԵԽ հանձնակատարին կհաջողվի մուտք գործել Ադրբեջան և կունենա ավելի շատ մեխանիզմներ և գործիքակազմ անդրադառնալու հայ գերիների խնդրին իր մանդատի շրջանակում»։

 

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930