Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես արդեն երկու անգամ Ադրբեջանի իշխանություններին դիմել եմ, որ այցելեմ Ադրբեջան, կդիմեմ երրորդ, չորորդ անգամ»․ ԵԽ հանձնակատարը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցի առիթով

Ապրիլ 07,2025 19:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես արդեն երկու անգամ Ադրբեջանի իշխանություններին դիմել եմ, որ այցելեմ Ադրբեջան, կդիմեմ երրորդ, չորորդ անգամ։ Ես անպայման ուզում եմ գնալ այդ երկիր, և ներգրավվել մարդու իրավունքներին վերաբերող հարցերում հենց այդ երկրի տարածքում»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում հայտարարեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին՝ ի պատասխան Բաքվում պահվող հայ գերիների վիճակի վերաբերյալ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին։

Արմեն Գևորգյանը հիշեցրեց․ «Մի քանի շաբաթ առաջ ես Ձեզ ներկայացրի ամերիկացի հայտնի փաստաբանի հայտարարությունը, որը Բաքվում գտնվող հայ կալանավորներից Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանն է։ Նա ներկայացնում էր այն սարսափելի պայմանները, որոնցում պահվում են հայ ռազմագերիները Բաքվում։ Ուզում հարցնել՝ ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել գնահատելու մարդու իրավունքների՝ արդեն Բաքվի կողմից իրականացված խախտումները հետագա հանցագործությունները և Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ բռնությունները կանխարգելելու համար և ապահովելու Բաքվում գտնվող հայ գերիների նկատմամբ արդարացի վերաբերմունք՝ համապատասխան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի»։

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը վստահեցրեց․ «Հայ գերիների վիճակն ինձ համար բարձր առաջնահերթություն է։ Հեռավորության վրա ես մեծ ուշադրությամբ հետևում եմ, թե ինչ պայմաններում են հայ գերիները պահվում Բաքվում և ինչ փորձությունների են ենթարկվում։ Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ այցելելու Բաքու։ Դա ժամանակ է պահանջում իրենցից ու ինձնից»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930