«Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր եւ Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Aravot.am-ի միջոցով շնորհավորել է մայրության եւ գեղեցկության օրը:
«Ողջույն սիրելի քույրեր, սիրելի կանայք: Ուզում եմ բոլորիդ շնորհավորել գեղեցկության տոնի հետ կապված: Բոլորիդ մաղթում եմ առողջություն, լավ տրամադրություն, կապույտ երկնքի տակ խաղաղություն:
Սիրելի կանայք, սիրելի քույրեր: Վերջին ժամանակները մենք տարբեր իրավիճակներում ենք հայտնվում որպես ազգ: Եվ դուք մեզ համար միշտ եղել եք թիկունք, մեզ համար միշտ եղել եք ուժ, որ կարողացել ենք հաղթահարել բոլոր այս դժվարությունները:
Խոնարհվում եմ բոլոր կանանց, բոլոր ծնողների առաջ, որոնք կորցրել են իրենց երեխաներին: Բայց որպես այսօրվա իրավիճակում գնվող քաջորդիներ, մենք ձեզ խոսք ենք տալիս, որ շարունակելու ենք ձեր զավակների աշխատանքը: Ճիշտ է, տեղը չի փակի, բայց մենք միշտ շնորհավորելու ենք ձեզ տոն օրվա կապակցությամբ, ամեն անգամ փորձելու ենք ձեր աչքերի առաջ ցույց տալ, որ ձեր երեխաների հերոսությունը ոչ մեկը չի կարող ոտնահարել, ոչ մեկը չի կարող զրոյացնել, որովհետեւ նրանք մեզ համար եղել են օրինակելի, որովհետեւ իրենց հերոսական գործերը մեր ազգի մեջ միշտ բարձր պետք է գնահատվեն: Ու մենք էլ այսօրվա իրավիճակում պիտի շարունակենք իրենց արած գործը, որովհետեւ այս ծանր իրավիճակը մեզ ստիպում է, որ մենք էլ գնանք մեզ նվիրաբերելու հանուն այս հողի վրա հայ ապրելու, հանուն հայ մնալու:
Կարդացեք նաև
Դժվար է, ծանր է: Այսօր մենք այս իրավիճակում հայտնվել ենք տարբեր ղեկավարների բացթողումների, տարբեր մարդկանց դավաճանության հետեւանքներով: Հետեւաբար, եկել է ժամանակը, որ պետք է քիչ խոսել եւ աշխատել: Մենք որպես ժողովուրդ, որպես հայ ազգ, իրավունք ունենք արժանապատիվ ապրելու, պատերազմում հաղթող կողմ լինելու»: