Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբի կազմում սպանություն կատարելու մեջ մեղադրվող 2 անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատարան է հանձնվել

Ապրիլ 07,2025 17:50

Դատախազը 2025 թվականի ապրիլի 3-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի գերեզմանատան մուտքի հարակից տարածքում 2024 թվականի սեպտեմբերի 5-ին կատարած սպանության մեջ մեղադրվող 2 անձանց վերաբերյալ քրեական վարույթը:

Հիշեցնենք, որ դատախազը, Արարատի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի շրջանակներում, հանրային քրեական հետապնդում էր հարուցել Վ.Թ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (մի խումբ անձանց կողմից սպանություն և մարմնական վնասվածք պատճառելու համար հարմարեցված առարկայի գործադրմամբ խուլիգանությունը):

Վ.Թ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930