Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու տարվա ընթացքում շատ բան է արվել, բայց էլ ավելի անելիքներ ունենք. Իտալիայի դեսպանը՝ Նարեկ Մկրտչյանին

Ապրիլ 07,2025 17:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր․ դիտարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության, թվայնացման և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունը։
Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ ընդգծելով համագործակցության մեծ ներուժի առկայությունը։

«Դեռևս 2022 թ․ Հռոմ կատարած այցի ընթացքում կառուցողական քննարկումներ եմ ունեցել Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և աշխատանքի ոլորտները համակարգող նախարարների հետ․ արդյունքում՝ որոշեցինք համագործակցության հուշագիր ստորագրել։ Լիահույս եմ, որ նախատեսված հուշագրի կնքումն առաջիկայում իրականություն կդառնա, որից էլ կբխեն համագործակցության այլ հնարավորություններ»,- նշել է նախարարը։

Ալեսսանդրո Ֆերրանտին ևս շեշտել է երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր ներդրումն ունենալ հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում․

«Մենք պատրաստակամ ենք շարունակել բարեկամական հարաբերությունները բոլոր բնագավառներում։ Նախորդ երկու տարվա ընթացքում շատ բան է արվել․ Ձեր կողմից նշված հուշագրի ստորագրումը դրա վառ օրինակներից մեկն է, բայց մենք էլ ավելի անելիքներ ունենք»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունից  բխող գործողությունների ծրագրի շրջանակում համատեղ աշխատանքներ կազմակերպելու հնարավորությունները․ ընդգծվել է նաև փորձի փոխանակման, աշխատանքի մշակույթի, աշխատանքի կազմակերպված միգրացիայի, սոցիալական աջակցության և մի շարք այլ ուղղություններով համատեղ ծրագրեր իրականացնելու կարևորությունը։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930