Լրահոս
Օրվա լրահոսը

Նատալի Շուարդն ընդգծել է Հայաստանի հետ DCAF-ի գործընկերության կարևորությունը անվտանգային ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից

Ապրիլ 07,2025 17:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում է ունեցել Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնը (DCAF) տնօրեն, դեսպան Նատալի Շուարդի հետ՝ քննարկելու անվտանգության ոլորտի կառավարման բնագավառում համագործակցության ամրապնդման հնարավորությունները։

Շնորհավորելով DCAF-ին 25-ամյակի կապակցությամբ՝ դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնին պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության համար՝ բարձր գնահատելով Հայաստանի անվտանգության ոլորտի թափանցիկ կառավարման և վերահսկողության խթանման ուղղությամբ DCAF-ի աջակցությունը։ Նշել է, որ Հայաստանի անդամակցությունը DCAF հիմնադրամի խորհրդին դրա ստեղծման օրվանից արտացոլում է Հայաստանի հանձնառությունը խթանելու ժողովրդավարական կառավարումը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հարգումը անվտանգության ոլորտում:

Դեսպան Ն․ Շուարդը ներկայացրել է DCAF-ի ընթացիկ նախաձեռնություններն ու Հայաստանում իրականացվող և նախատեսվող ծրագրերը։ Նա ընդգծել է Հայաստանի հետ գործընկերության կարևորությունը անվտանգային ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից՝ խաղաղության և արդարության խթանման ընդհանուր տեսլականի հիման վրա:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին փոխադարձ համաձայնությունը հետագայում արդյունավետ համագործակցությունը պահպանելու և խորացնելու հարցում։

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930