Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի խնդիրն է միջազգային հանրությանը բացատրել, որ հայկական կողմի «գենետիկ կոդում չկա խաղաղության ձգտում, այլ կա ահաբեկչություն». նշում է ադրբեջանցի հաղորդավարը. Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 07,2025 17:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա գլխավոր թողարկման մեջ հերթական անգամ հանդես է գալիս հայատյաց ու ագրեսիվ բովանդակությամբ հրապարակումներով։ Այդ հաղորդման շրջանակներում հաղորդավարը նշում է, որ ադրբեջանական կողմի խնդիրն է միջազգային հանրությանը բացատրել, որ հայկական կողմի «գենետիկ կոդում չկա խաղաղության ձգտում, այլ կա ահաբեկչության, վանդալիզմի, զավթողականության ու ցեղասպանելու ցանկություն․․․»։ Հետո շարունակում է, որ հայկական կողմը «թայմ-աութ» է վերցրել ու պատրաստվում է նոր պատերազմի։

Նման քարոզչություն տարվում է մի պետության կողմից, որը անթիվ անհամար պատերազմական հանցանքներ է գործել, որը Սաֆարովի պես մարդասպանին դարձրել է հերոս, որը հայի դեմ ատելության քարոզը դարձրել է պետական քաղաքականությունը, որը մեր պետության տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջանը», որը ոչնչացնում է Արցախում քրիստոնեական ժառանգությունը, այնպես, ինչպես ժամանակին արեցին Նախիջևանում։ Հենց այս պետության պահանջներն է՝ հանուն «խաղաղության» իրականացնում ՀՀ ղեկավարությունը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930