Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են առաջարկել ու պահանջել, որ ընդունվի պատերազմը կանգնեցնելու ՌԴ միջնորդությունը. Շարմազանով

Ապրիլ 07,2025 16:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը

 Դեռեւս 2020-ի հոկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանի անունից Փաշինյանին հորդորել եմ, որ ընդունի Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

«Տարանջատում» օպերացիայի շրջանակներում որոշ «գաստրոլյորներ»հերթական պատվերով համերգն են տալիս Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։

Հիմա էլ հայտնի կենտրոնի պատվերով մի նոր անբարոյական սուտ են տարածում, թե 44-oրյա պատերազմի ժամանակ իբր մենք չենք թույլ տվել Նիկոլին ընդունել Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Դե հիմա ուշադիր լսեք, այ ողորմելիներ…

ՌԴ նախագահի պատերազմը դադարեցնելու առաջարկն եղել է հոկտեմբերի 19 -20-ին։

Դրա մասին խոսել է հենց ինքը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 17-ին Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Հիմա ուշադրություն. դրանից 7 օր առաջ, 2020-ի հոկտեմբերի 12-ին ես ՝ՀՀԿ-ի անունից կառավարությունում մասնակցել եմ արտախորհրդարանական ուժերի առաջին հանդիպմանը Նիկոլի հետ։

Հանդիպմանը ընթերցել եմ ՀՀԿ տեսակետը, որը հրապարակվել է հետո նաեւ մամուլում։

Նշել եմ, որ 2018-2020թթ. Նիկոլի խայտառակ քայլերը հանգեցրել են այս ողբերգական իրավիճակին։

Ավելին, պնդել եմ, որ սպասվող աղետալի հետեւանքների ողջ պատասխանատուն նիկոլական վարչակարգն է։

Ելույթիս վերջում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի անունից հորդորել եմ Նիկոլին դիմել մեր ռազմավարական դաշնակցին ու խնդրել կանգնեցնել պատերազմը, լսել ու համաձայնություն տալ ՌԴ իշխանությունների պատերազմը դադարեցնելու առաջարկներին։

Դա արվել է հրապարակային շուրջ 20 հոգու ներկայությամբ։

Այսինքն, ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են առաջարկել ու պահանջել, որ ընդունվի ՌԴ՝ պատերազմը կանգնեցնելու միջնորդությունը։

Ոչ միայն հորդորել ենք ընդունել ՌԴ միջնորդությունը, այլ նաեւ ասել ենք, որ հենց Նիկոլը դիմի ՌԴ-ին պատերազմը դադարեցնելու առաջարկով։

Հերիք է անբարոյական ստեր պատվիրեք, զզվելի է ուղղակի ։

Նամուս, ամոթ չունե՞ք … նման անբարոյական ստեր պատվիրել մի մարդու վրա, ում կյանքի հավատամքն է եղել Ազատ Արցախը…

Մանր եք, «30 արծաթից» էլ ՝մանր։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-Միասնական Ռուսաստան համագործակցությանը։

Այստեղ էլ պետք է հիասթափեցնեմ պատվիրատուին։

Այն ոչ միայն ամուր է, այլ նաեւ զարգանում է։

Դրա հերթական վկայությունը շուտով կտեսնեք, երբ ՀՀԿ պատվիրակությունը մասնակցի Մոսկվայում «Единая Россия»-ի միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-րդ տարեդարձին։

Պլաստինկան փոխեք, ձեր պատվերն այլեւս չի աշխատում ոչ Մոսկվայում, ու ոչ էլ առավել եւս Երեւանում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930