Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Տոլմաջյանը շեշտել է երիտասարդության առանցքային դերը խաղաղ ապագա կառուցելու գործում

Ապրիլ 07,2025 16:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը պատվո հյուրի կարգավիճակում մասնակցել է Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցում (École Polytechnique Fédérale de Lausanne – EPFL) կայացած ՄԱԿ-ի մոդել համաժողովի բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի դասախոսական կազմն ու ուսանողներ աշխարհի տարբեր համալսարաններից։

EPFL-ը ճարտարագիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում աշխարհի առաջատար ուսումնական համալսարաններից մեկն է և դասվում է Շվեյցարիայի ամենահեղինակավոր գիտակրթական հաստատությունների շարքում։

Դեսպանն իր ելույթում հակիրճ անդրադարձ է կատարել Հայաստանի՝ հազարամյակների պատմության ինչպես փառավոր, այնպես էլ դժվարին էջերին, այսօրվա մարտահրավերներին, ինչպես նաև ապագային միտված նախաձեռնություններին։ Նա ընդգծել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը՝ երկխոսության և կառուցողական ներգրավվածության միջոցով։

Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում կարևորել է նաև համագործակցության և համատեղ պատասխանատվության վրա հիմնված բազմակողմ դիվանագիտության դերը՝ աշխարհաքաղաքական ներկայիս մարտահրավերներին դիմակայելու հարցում: Դեսպանը շեշտել է նաև երիտասարդության առանցքային դերը կայուն, խաղաղ ապագա կառուցելու գործում:

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930