Լրահոս
Օրվա լրահոսը

Միջխորհրդարանական միության փոխնախագահն ընդգծել է գլոբալ անկայունության պայմաններում կառուցողական քայլերի անհրաժեշտությունը՝ աջակցություն հայտնելով խաղաղության հաստատման ՀՀ ջանքերին

Ապրիլ 07,2025 16:20

Տաշքենդում ապրիլի 5-9-ն անցկացվող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակության ղեկավար, Միջխորհրդարանական միության փոխնախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի հետ:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկերներից է:

Հակոբ Արշակյանը կարեւորել է օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության զարգացումը եւ ընդգծել, որ խորհրդարանական տարբեր ձեւաչափով հարթակները հնարավորություն են ընձեռում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր քննարկել:

Հակոբ Արշակյանը գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում իրադրությունը՝ կարեւորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը եւ վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիին իր աջակցությունն է հայտնել Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին եւ ընդգծել գլոբալ անկայունության պայմաններում կառուցողական քայլերի անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ ԱԺ փոխնախագահը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ շեշտելով, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումն իր ազդեցությունն է ունենալու ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ դրանից դուրս:

Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930