Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Անդրեասյանն ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

Ապրիլ 07,2025 15:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ազգային հավաքականները:

Այսօր պայքարը սկսել են ազատ ոճայինները: Հայաստանից մրցագորգ մտել են 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 65 կգ՝ Վազգեն Թեւանյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը, 79 կգ՝ Հայկ Պապիկյանը եւ 97 կգ՝ Գուրգեն Սիմոնյանը: Մանվելը, Հայկը եւ Գուրգենը տանուլ են տվել առաջին գոտեմարտերը:

70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը որակավորման փուլում 10:0 հաշվով պարտության է մատնել լեհ Մաթեուշ Լուժչինսկուն, քառորդ եզրափակչում 4:0 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի նկատմամբ եւ կիսաեզրափակչում գոտեմարտելու է Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Կեմերտելիձեի հետ:

Վազգեն Թեւանյանը 65 կգ քաշային կարգում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ հաղթել է Ըմբշամարտի միջազգային միության դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Հուսեյնովին՝ 3:0: Սակայն նա քառորդ եզրափակչում համառ պայքարում 2:3 հաշվով զիջել է նույնպես մարզաձեւի միջազգային միության մարզազգեստով հանդես եկող Իբրահիմ Իբրահիմովին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930