Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան կարիք ունի ժողովրդավարության. Էլիֆ Շաֆաք

Ապրիլ 07,2025 14:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքական արմատներով բրիտանացի գրող Էլիֆ Շաֆաքը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդված է հրապարակել «Financial Times»-ում։

Հհիշեցնենք՝ մարտի 19-ից Թուրքիայում սկսվել էին և շարունակվում են բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման և կալանավորման։

Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան երկար տարիներ է, ինչ հետընթաց է ապրում և ժողովրդավարական ինստիտուտները լուրջ վնաս են կրում։

«Մենք քվեատուփ ունեինք և ընտրությունն էլ արժեք ուներ։ Բայց այժմ ռեժիմի ամենահայտնի մրցակցի (խմբ. Իմամօղլու) անարադարացի բանտարկված լինելու հանգամանքով պայմանավորված՝ քվեատուփն էլ է վտանգի տակ», ընդգծել է Շաֆաքը։

Բացի այդ գրողը նաև շեշտել է, որ Թուրքիան կարիք ունի և արժանի է ժողովրդավարության, այլ ոչ թե ավտորիտարիզմի։

Անդրադառնալով Թուրքիայում երիտասարդների մասնակցությամբ ընթացող բողոքի ակցիաներին՝ Շաֆաքը նշել է, որ նոր սերունդն ընդդիմանում է Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման փաստը՝ գտնելով խելացի և ստեղծագործ ուղիներ։ Ըստ գրողի՝ նոր սերունդը փոփոխություն է ցանկանում և ուզում է ապրել արժանապատիվ, ազատ և ժողովրդավար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930