Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռնարկել քայլեր, որ ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունները, ներառյալ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, ազատազրկված անձանց տրամադրվեն անվճար». դիտորդների խումբ

Ապրիլ 07,2025 14:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դիտորդների խումբը 2025թ․-ի փետրվարի 12-ին ահազանգ է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող ազատազրկվան անձանցից: Համաձայն ստացված տեղեկատվության՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բուժաշխատողը անձին նշանակել է սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսների խնդրի առնչությամբ հետազոտություն, և ըստ անձին բժշկի կողմից տրված տեղեկատվության՝ նշված հետազոտությունը իրականացվում է միայն վճարովի հիմունքներով։

Վերոգրյալի կապակցությամբ Խումբը 2025թ․-ի փետրվարի 26-ին գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ խնդրելով ապահովել անձի բժշկական օգնության և սպասարկման իրավունքը՝ համաձայն ՀՀ Կառավարության 2004թ․-ի մարտի 4-ի N318 որոշման․
կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածներին բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունները դասվում են անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունների շարքին, որը իրականացվում է կրկին պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով։

2025թ․-ի մարտի 7-ին Խումբը ստացել է ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՊՈԱԿ) պատասխան գրությունը, համաձայն որի՝ անհրաժեշտ հետազոտությունը դասվում է հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների շարքին։
ՊՈԱԿ-ի 2025թ․-ի մարտի 24-ի գրության համաձայն՝ անձին ցուցված լաբորատոր հետազոտությունը իրականացվել է հարազատների միջոցներով։

«Տվյալ դեպքը վկայում է, որ քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ բժշկական ծառայությունների մատուցման համար խոչընդոտ կարող է հանդիսանալ որոշակի ծառայությունների վճարովի լինելու հանգամանքը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ազատազրկված անձանց առողջական վիճակի վրա»- նշում է Խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Խումբն առաջարկում է․
ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին և ՀՀ առողջապահության նախարարությանը ձեռնարկել համապատասխան քայլեր՝ ապահովելու, որ քրեակատարողական հիմնարկներում մատուցվող բժշկական ծառայությունները, ներառյալ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, ազատազրկված անձանց տրամադրվեն անվճար հիմունքներով։

Հասարակական դիտորդների խումբը շարունակելու է հետևողական լինել այս հարցի լուծման ուղղությամբ և համագործակցել պետական մարմինների հետ՝ ազատազրկված անձանց իրավունքի լիարժեք իրացումը ապահովելու նպատակով:

Prison Monitoring Group

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930