Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանության 22 փորձ 7 օրում. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Ապրիլ 07,2025 13:12

Մարտի 31-ից ապրիլի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 167, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 4, ուժեղ քամու՝ 6, բնական հրդեհի՝ 3, երկրաշարժի՝ 2, օձի նկատման, թունավորման՝ 9-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 22, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 175, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 26, հրդեհի կեղծ կանչի՝ 20, 57 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 34 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 62 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 40 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 90, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:

ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930