Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ում մոռացել են Գրանադայում ստորագրված հայտարարության մասին․ Էդմոն Մարուքյան

Ապրիլ 07,2025 13:04

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

ԱԳՆ-ում մոռացել են Գրանադայում ստորագրված հայտարարության մասին։

Երեկ անդրադարձել էի ԱԳՆ-ի հայտնի հայտարարությանը՝ բնորոշելով այն որպես իրականությունը խեղաթյուրելու և Լեռնային Ղարաբաղի կործանման ամբողջ մեղքը կրկին այլոց վրա բարդելու փորձ։ Ցանկանում եմ վերադառնալ տվյալ մտքին՝ բացահայտելով ևս մեկ կարևոր շերտ։

Ուրեմն, 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ-ի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում էր մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել բոլոր պետական հաստատությունները և դադարեցնել ԼՂՀ-ի գոյությունը։

Դրանից մի քանի օր անց՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում հստակ նշվել է.

«Նրանք համաձայնել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ Հայաստանը բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։ Նրանք ընդգծել են, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով»։

Փաստորեն, ԱԳՆ-ի այդ վերջին հայտարարությունը պատրաստողները նույնիսկ անհրաժեշտ չեն համարել նախ պարզել՝ արդյո՞ք իրենց վկայակոչած հրամանագրի ստորագրումից հետո Հայաստանը երբևէ բարձրացրել է ԼՂ-ի հայության բռնի տեղահանության և ԼՂ-ի ժողովրդի՝ իրենց տներ վերադառնալու հարցը, թե ոչ, և նոր միայն փորձել արդարացումներ գտնել ու խնդրի փակված լինելու փաստը կապել Հայաստանի կողմից չճանաչված սուբյեկտի կողմից ընդունված, իրավական ուժ չունեցող մի թղթի կտորի հետ։

Ցավալին այն է, որ այս խայտառակությունը դեռ շարունակվելու է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930