Երեւան քաղաքում շինհրապարակներում տեղադրված մոնիտորինգի 103 կայաններից մարտ ամսին ստացված տվյալներով՝ օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 91, իսկ PM10-ի համար՝ 37: Այդ արժեքները գտնվում են լավ կամ չափավոր միջակայքերում: Այս մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին Տիգրան Ավինյանին:
«Սա հանրությանն ամենահուզող թեմաներից է, դրա համար պարբերաբար պետք է անդրադարձ ունենանք, ինչպես նաեւ անդրադառնանք մեր միջոցառումների ծրագրին եւ ռազմավարությանը, որոնք օդի որակի խնդիրները վերացնելուն են ուղղված:
Այս սեզոնին օդի որակը էականորեն փոխվում է դեպի լավը: Եվ սա ցույց են տալիս մեր սարքերը, որոնք տեղադրել ենք Երեւան քաղաքով մեկ»,-ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Կարդացեք նաև
Նա հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է օդի որակը վատթարանում հատկապես ձմեռային ամիսներին: Տիգրան Ավինյանին պարզաբանեցին, որ դա պայմանավորված է ջեռուցման սեզոնով, որովհետեւ այդ շրջանում աղտոտման աղբյուրներին գումարվում են աղտոտման նոր աղբյուրներ:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ