ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Իմ գործընկեր Ծովինար Վարդանյանի հետ Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում արդյունավետ հանդիպում ունեցանք Միացյալ Թագավորություն-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ջեսիկա Մորդենի, Դեն Քարդենի և Լորդ Ռենարդի հետ: Քննարկեցինք երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների և խաղաղության օրակարգին առնչվող հարցեր:
Գործընկերներին տեղեկացրեցի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններն ավարտվել են, և խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է երկու կողմերի կողմից: Հանդիպումը կարևոր հնարավորություն էր՝ ընդգծելու մեր երկրի ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ինչպես նաև խորացնելու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը: