Լրահոս
Օրվա լրահոսը

Ունեցել ենք ժամանակներ, երբ մարդը զանգում էր շտապ օգնություն եւ կարող էր այն հասանելի չլինել. Տիգրան Ավինյան

Ապրիլ 07,2025 12:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանին ներկայացվեց տեղեկատվություն Երեւանի առողջապահական ծառայությունների կատարած աշխատանքների, շտապ բուժօգնություն ընկերության կողմից իրականացված կանչերի եւ զանգերի սպասարկման վերաբերյալ:

Մասնավորապես նշվեց, որ մարտ ամսվա ընթացքում շտապ բուժօգնություն ծառայության կողմից արձանագրվել է 180 վթար, վրաերթ, տուժել է 194 քաղաքացի, եղել է 3 մահ, կանչերի ընդհանուր թիվը կազմել է 24430, պատասխան է տրվել 56595 զանգի, եւ ոչ մի բողոք չի եղել: Ի թիվս այլնի՝ նշվեց նաեւ, որ Երեւան քաղաքում մարտ ամսին գրանցվել է 645 մահ, ծնվել է 1506 երեխա:

«Որքան էլ, որ տարօրինակ չէ, բայց ունեցել ենք այնպիսի ժամանակներ, երբ մարդը զանգում էր շտապ օգնություն եւ կարող էր շտապ օգնությունը հասանելի չլինել, հիմա նմանատիպ դեպքերը բացառված են»,-ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930