Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Ապրիլ 07,2025 12:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։

«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն   այս տարի անցկացվել է մարտի 18-ից ապրիլի 5-ը։ Աշակերտներն աշխատել են դրամատիկ, մնջախաղի և մյուզիքլի խմբերով՝ ղեկավարների և դասախոսների հետ միասին։ Դրամատիկ խմբերը ղեկավարել են Արմեն Մարությանը, Արթուր Կարապետյանը, Արմեն Քուշկյանը, դասախոսներ՝ Լուսինե Կոստանյան, Ռուզաննա Հախնազարյան, Արաքսյա Մելիքյան։  Մյուզիքլի խումբը ղեկավարել է  Գևորգ Դավթյանը, դասախոս՝ Արինա Արարատյան, իսկ մնջախաղի խմբի ղեկավարը Հայկ Իսրաելյանն էր, դասախոսը՝ Նարինե Իսրաելյանը։

Ծրագրի ընթացքում ստեղծված ներկայացումները ցուցադրվել  են Մայր թատրոնի մեծ բեմում՝ հանդիսատեսով լեցուն դահլիճներում։

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է մասնակիցներին, բազում հաջողություններ մաղթել նրանց և հանձնել ծրագրի մասնակցության հավաստագրեր: Մասնակիցները ստացել են նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեկ տարվա անվճար մուտքի անցագրեր։

Նշենք, որ 2019 թվականից անցկացվող «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը, նպաստելու մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը, ապահովելու մշակութային փորձառության, գիտելիքի և հմտությունների զարգացման շարունակականությունը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930