Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի կառոյցը վերահաստատեց Արցախի ազատագրութեան եւ հայ ժողովուրդի պատմական իրաւունքներու վերատիրացման գծով իր յանձնառութիւնը

Ապրիլ 07,2025 11:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի (Ֆրանսա, Հոլանտա, Պելճիքա) 85-րդ Շրջանային ժողովը գումարուեցաւ 4-5-6 Ապրիլին, Փարիզի մէջ, մասնակցութեամբ ՀՅԴ Բիւրոյի, Հայ Դատի, Նոր Սերունդի եւ պատանեկան միութեան ներկայացուցիչներու, հրաւիրեալ ընկերներու եւ ինը կոմիտէութիւններու պատգամաւորներու:

Եռօրեայ նիստերու ընթացքին, խորքային քննարկումներ եղան կազմակերպական, քաղաքական, երիտասարդական, Հայ Դատի, քարոզչական, ուղեկից միութիւններու, համայնքի առնչուող հարցերու եւ տրուեցան համապատասխան որոշումներ:

Շրջանային ժողովը, ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի կառոյցի անվերապահ զօրակցութիւնը յայտնեց ՀՅԴ Հայաստանի կառոյցին՝ իբրեւ հայրենի գործող իշխանութիւններուն քաղաքական դաւադիր վարքագիծը մերժող ու անոր դէմ պայքարող ընդդիմադիր ուժ, ինչպէս նաեւ վերահաստատեց Արցախի ազատագրութեան եւ հայ ժողովուրդի պատմական իրաւունքներու վերատիրացման գծով իր մշտանորոգ յանձնառութիւնը:

Շրջանային Ժողովը երկարօրէն քննարկեց եւ համապատասխան որոշումներ տուաւ Ֆրանսայի 2026-ի քաղաքապետական ընտրութիւններուն կապուած հարցերու գծով, ինչպէս նաեւ ՝ 2027-ին կայանալիք նախագահական ընտրութեան օրակարգով:

Ժողովի աւարտին, յառաջիկայ երկու տարիներուն ընտրուեցաւ նոր Կեդրոնական Կոմիտէ, հետեւեալ կազմով.

Հրաչ Վարժապետեան,
Պերճ Քերթէշեան,
Նուպար Վարդանեան,
Անահիտ Յակոբեան,
Շահէ Մատէնեան,
Կարօ Խաչիկեան,
Վարանդ Ոսկիանեան,
Էդիկ Քոթանճեան,
Նոնիկ Օհաննէսեան:

Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչն է Հրաչ Վարժապետեան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930