Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան արագ վարելն ու իրար չզիջելը՝ Արագածոտնում կրակոցների պատճառ. Shamshyan.com

Ապրիլ 07,2025 11:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 4-ին, ժամը 21:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արուճ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, նույն գյուղի դպրոցի մոտ նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սամվել Հ.-ն իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից մի քանի կրակոց է արձակել նույն գյուղի բնակիչ 31-ամյա Ֆահրադ Հ.-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Իսկ նշված ավտոմեքենայում այդ պահին եղել է նաև Արուճ գյուղի բնակիչ 20-ամյա Սերգեյ Ա.-ն։

Կրակոցների հետևանքով վնասվել է նշված ավտոմեքենայի հետևի հողմապակին, հետևի ձախ լուսարձակն ու անվաթևը։

Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են նշված «Mercedes»-ը և կրակված պարկուճներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է ավտոմեքենան արագ վարելն ու իրար չզիջելը։

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930