Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում կրթության ոլորտը, որտեղ անհրաժեշտ է ձևավորել կանանց դերի ճիշտ ընկալում և նպաստել կարծրատիպային մտածողության վերացմանը. Անահիտ Մանասյանի ուղերձը

Ապրիլ 07,2025 10:41

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։

Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կնոջ դերը։ Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը, և այսօր էլ նրա դերը հասարակության զարգացման ու կայունության գործում անուրանալի է։ Կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առաջխաղացումն այդ հիմքի ամրապնդման կարևոր պայմաններից են։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ ինձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Անհրաժեշտ է, որ պետությունը շարունակի հետևողական քայլեր ձեռնարկել ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ։ Այդ գործընթացում առանցքային են կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ապահովումը, կանանց մասնակցության խթանումը որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև նրանց լիարժեք ներգրավվածությունը հասարակական և քաղաքական կյանքում։

Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում կրթության ոլորտը, որտեղ անհրաժեշտ է ձևավորել կանանց դերի ճիշտ ընկալում և նպաստել կարծրատիպային մտածողության վերացմանը։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Թող այս գեղեցիկ օրը լի լինի ջերմությամբ և գնահատանքով։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930