2025թ. մարտի 11-ին ֆեյսբուքյան իմ էջում տարածեցի կոչ Բաքվում գտնվող հայ ռազմագերիների փրկության՝ ազատ արձակման միակ՝ վերջին հնարավորության մասին, այն է. միայն հայ ժողովրդի ամենօրյա հավաքների՝ տասնյակ հազարների հասնող շարունակական հանրահավաքների անցկացման պահանջով փորձել փրկել, պահանջել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ դա շարունակել այնքան ժամանակ, մինչեւ այդ պահանջը կատարվի:
Իհարկե, կա նաեւ մեկ այլ՝ զուտ տեսական տարբերակ, եթե անձամբ ԱՄՆ նախագահ Թրամփը Էրդողանից կտրուկ պահանջի գերիների ազատ արձակումը, սակայն կարծում եմ, դրան չի գնա Թրամփը, հետեւաբար, կմնա միակ հիմնական՝ առաջին տարբերակը: Անկեղծ ասած, հայ ժողովրդի վերջին 4-5 տարիների պահելաձեւը խոսում է լոկ այն մասին, որ եթե անգամ խոսքը գնար 15-ին մոտ քանակով, այլեւ մի քանի տասնյակ հազարավոր հայ գերիների ազատ արձակման մասին եւ միակ հնարավորությունը մնար շարունակական հանրահավաքների անցկացումը՝ իրականացումը, ապա հստակ կարող ենք բարձրաձայնել, որ մարդիկ այս դեպքում էլ չէին գա ու հավաքվի Ազատության հրապարակում, քանզի գերի ընկածների կյանքը չի հետաքրքրում ազատության մեջ գտնվող հայերին, ինչպես այն չհետաքրքրեց ռազմագերիների ազատ արձակման կոչի պարագայում: Զարմանալին այն է, որ նույն հաջողությամբ այդ ռազմագերիները կարող էին գտնվել ազատության մեջ, իսկ իրենցից նույն քանակի ցանկացած խումբ կարող էր հայտնվել ռազմագերու կարգավիճակում ու հետաքրքիր է, թե այս պարագայում իրենք ինչպե՞ս կզգային իրենց, եթե մնացած ժողովուրդն իրեն պահեր ճիշտ նույն կերպ եւ չհավաքվեր Ազատության հրապարակում: Ի՞նչ է, հիմա է՞լ է ժողովուրդը վախենում Նիկոլից, որ դուրս չի գալիս ու չի հավաքվում մեր ռազմագերիների փրկության համար…
Լավ, լրիվ կույր է այս ժողովուրդը, որ չի տեսնում հատկապես չափազանց մեծ հայրենասեր Ռուբեն Վարդանյանի ֆիզիկական վիճակը, որը միմիայն ժողովրդի համար է հայտնվել Բաքվի բանտում ու անողոքաբար խոշտանգվում այնտեղ, իսկ իրենք թքած ունեն, թե իրենց փոխարեն այնտեղ հայտնված հերոսներին ինչպես են նվաստացնում ու խոշտանգում եւ ընդամենը ալարում են դուրս գալ, հավաքվել Ազատության հրապարակում ու գոնե զուտ խոսքով պաշտպանել նրանց:
Հայ ժողովրդի որակի վերաբերյալ սրանից ավելի հստակ նկարագրություն դժվար է ներկայացնել, այնպես որ, սա արդեն վերջն է: Սակայն թող լեզուս պապանձվի, բայց այս ամենին կա մեկ ռեալ շարունակություն. առաջինը՝ շատ արագ կմահանա Ռուբենը, իսկ հետո՝ հերթով նաեւ մյուսները:
Կարդացեք նաև
Ստացվում է, որ սրա մեղքը լիովին կմնա հայ ժողովրդի ուսերին, քանզի ժողովուրդը դուրս չեկավ բողոքի, որի հետեւանքը կլինի մեր ռազմագերիների կործանումը, որը կլինի մեծ դավաճանություն ժողովրդի կողմից, որով նրանք կանարգեն ոչ միայն մեր հերոսների՝ ռազմագերիների, այլեւ հայ ժողովրդի պատիվը…
Փաստորեն, բռնապետ Ալիեւը եւ Ադրբեջանի ժողովուրդը շատ ավելի իրենց խոսքի տերը մնացին հայ ռազմագերիներին կործանելու մասով, քան հայ ժողովուրդը նրանց փրկության՝ ազատ արձակման առումով, որոնց արդյունքում հայ ռազմագերիները՝ ինչպես արդեն նշեցինք՝ առաջինը Ռուբեն Վարդանյանը, շուտով կզրկվեն կյանքից, հրճվանք պատճառելով եւ թշնամուն, եւ …հայ ժողովրդին …
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.04.2025
Ես որքան գցում բռնում եմ Դուք եք առաջնորդելու գալիք հանրահավաքները՝թե՞ոչ…