Տուրիզմի զարգացման հիմնադրամը դիմել էր Երեւան քաղաքի քաղաքացիական դատարան «Երեւանի Ա.Արմենակյան փողոցի 121/7 հասցեում գտնվող «Նաիրի Բիզնես տուր» ՍՊ ընկերության դեմ, որը հայտնի է «Նաիրի» հյուրանոց, գումար բռնագանձելու եւ բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին: Գումարը, որը ընկերությունը պահանջում է, 85.876.834 ՀՀ դրամ է:
Հակընդդեմ հայցով էլ ընկերությունը պահանջել էր Հիմնադրամից բռնագանձել իր կրած վնասների չափին համարժեք գումար: Սակայն դատարանը հակընդդեմ հայցը վերադարձրել էր, վերաքննիչ բողոքը մերժել:
Նախկին «Նաիրի» հյուրանոցի պատասխանատուները Վճռաբեկ դատարան էին դիմել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
05.04.2025