Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք․ Էդմոն Մարուքյան

Ապրիլ 06,2025 20:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

«Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», – «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից:

Սա խայտառակ պատասխան է։ Իրականությունը խեղաթյուրելու փորձ։ Պարզապես այդքան խիզախություն չունեն՝ հայտարարելու, որ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հարցը բարձրացնելուց և այդ մարդկանց վերադարձի իրավունքը պաշտպանելուց հրաժարվել են՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, սակայն մինչ օրս դա չի ստացվել։

Արդեն գնացել են գրեթե բոլոր հնարավոր և անհնարին զիջումների, իսկ թշնամին նոր պայմաններ է առաջ քաշում՝ փոխարենը ոչինչ չերաշխավորելով։

Ակնհայտ է, որ ԱԳՆ-ն իր այս հայտարարությամբ փորձում է Լեռնային Ղարաբաղի կործանման ամբողջ պատասխանատվությունը գցել Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին որևէ իրավական նշանակություն չունեցող «հրամանագիր» ստորագրած մի անմեղսունակի գրպանը, այն դեպքում, երբ Հայաստանը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք:
Ուղղակի զազրելի է այս ամենը…

ԱԳՆ հայտարարության մեջ առկա մնացած մանիպուլյացիաներին անիմաստ է անգամ արձագանքել, որովհետև դրանք բազմիցս հերքված պնդումներ են։ Ադրբեջանը ամբողջ գիշեր կրակել է ՀՀ սահմանամերձ բնակավայրի ուղղությամբ, իսկ Հայաստանի վարչապետը դրան պատասխանել է լուսադեմին 50 կիլոմետրանոց հեծանվային արշավով, ի դեպ՝ «առանց կանգառի»։

Այսպես են մեր իշխանությունները պատասխանում թշնամու հրաձգությանը՝ կուրորեն հավատալով, թե որքան շատ ու առանց կանգառի ինքներս մեզ ուրանանք և անարգենք, այնքան ավելի բարձր ենք գնահատվելու Ադրբեջանում ու Թուրքիայում և կամ ավելի խորը հարգանքի ենք արժանանալու միջազգային հանրության կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930