Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տիրույթի տեսալսողական ﬔդիածառայություններ մատուցողները գործել են ազատ՝ «զերծ իշխանության տարբեր թևերի ﬕջամտությունից»

Ապրիլ 06,2025 19:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Թեև ﬔր հասարակությունը շարունակում է ապրել քաղաքական բևեռացման, ապատեղեկատվության և ատելության խոսքի՝ ﬕտուﬓավոր կամ ինքնաբուխ արշավների պայմաններում, որոնք հաճախ սնուցվում են առցանց հարթակների և սոցիալական ﬔդիայի անվերահսկելի կարգավիճակից, այնուաﬔնայնիվ, հանրային մուլտիպլեքսում և ցանցային օպերատորների տեսալսողական ծրագրերում զգալիորեն նվազել են ատելության և անհանդուրժողականության խոսքը, թշնամանքի հրահրումը, բռնության կոչերն ու սպառնալիքները»,- սա Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի եզրակացությունն է՝ 2024 թվականի համար։ Հանձնաժողովի տարեկան հաղորդումը հրապարակվել է օրերս:

Հանձնաժողովի արձանագրմամբ՝ 2024 թվականին իր կարգավորման ներքո գործող տեսալսողական ﬔդիածառայություններ մատուցողները գործել են ազատ, խմբագրական և կադրային քաղաքականությունը եղել է ինքնուրույն և անկախ, զերծ իշխանության տարբեր թևերի ﬕջամտությունից։

2025-ի հունվար ամսի կարգավորող մարﬕնը գրավոր դիﬔլ էր լիցենզավորված և հեղինակազորված տեսալսողական ﬔդիածառայություն մատուցող բոլոր ընկերություններին և ցանցային օպերատորներին՝ հարցադրումով՝  արդյոք 2024 թվականի ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարﬕնները, պետական պաշտոնյաները, կուսակցությունները, քաղաքական, հասարակական կամ տնտեսական կազմակերպությունները, ինչպես նաև այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք խոչընդոտել են իրենց բնականոն աշխատանքը, ﬕջամտել խմբագրական կամ կադրային քաղաքականությանը։ Հարցադրուﬓեր են ուղարկվել նաև տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների կամ հեռարձակողների հետ պայմանագրերի կնքման իրավունքը սահմանափակելու կամ ﬕջամտելու, ինչպես նաև որևէ տեսալսողական ծրագիր վերահաղորդելու ﬕջամտության դեպքերի վերաբերյալ: Հարցմանն ի պատասխան՝ հանձնաժողովը ոչ ﬕ բողոք չի ստացել:

Ուստի, հանձնաժողովը փաստում է, որ իր կարգավորման դաշտում ﬔդիածառայություններ մատուցողները գործել են ազատ և անկախ:

Ի դեպ, հանձնաժողովի լիազորությունները չեն տարածվում ողջ ﬔդիա տիրույթի վրա, հետևաբար, տարեկան հաղորդման մեջ նաեւ նշված է. «Մեզ կարող են հայտնի չլինել այնպիսի դիպվածներ, որոնք կարող են մտահոգվելու առիթ հանդիսանալ»։

«Լրագրողներ առանց սահմանների» ﬕջազգային իրավապաշտպան կազմակերպության Մամուլի ազատության ցուցանիշի համաձայն՝ 2024 թվականին Հայաստանը 180 պետությունների շարքում զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը, բարելավել իր դիրքը 6 կետով՝ գրավելով բացարձակ առաջատար դիրք տարածաշրջանում։

«Հանձնաժողովը, սակայն, շարունակում է ուշադրություն հրավիրել Հայաստանի ﬔդիա տիրույթի խիստ բևեռացման և ապատեղեկատվության ու ատելության խոսքի աճի վրա»,-ասված է հաղորդման մեջ:

Նախորդ տարիներին Հանձնաժողովը նշել էր ﬕ քանի գործոն, որոնք շարունակում են լրջորեն խոչընդոտել հեռարձակողների կայուն զարգացմանը՝ գովազդային մուտքերի նվազումը, վերգետնյա և առցանց հեռարձակողների ոչ հավասար մրցակցային դիրքը՝ օրենքների կիրառման տեսակետից, հանրային մուլտիպլեքսում և մալուխային ցանցերով հեռարձակողների ﬕջև առկա կարգավորուﬓերի խզվածքը։ Լիցենզավորված տեսալսողական ﬔդիածառայություն մատուցող ընկերություններն օրենքով ունեն բազմաթիվ պարտավորություններ՝ պետական տուրքի և հեռարձակման վճարներ, հանրային մուլտիպլեքսում հանրօգուտ բովանդակության հեռարձակում, հայերեն հաղորդուﬓերի սահմանված ժամաքանակ, որոնք կրճատվող գովազդային եկամուտների, դիտելիության նվազման պայմաններում նրանց դարձնում են ոչ մրցունակ, հետևաբար նաև՝ դրդում ապավինել քաղաքական ուժերի կամ ֆինանսական խմբերի հովանավորչությանը։ Ըստ հանձնաժողովի զեկույցի, այս աﬔնը, բնականաբար, բացասական է ազդում տեսալսողական ﬔդիայի բովանդակության որակի և անկախ գործելու հնարավորության վրա։

«2024 թվականին օրենքով ստեղծված Տեսալսողական ﬔդիայի ինդուստրիալ կոﬕտեն, որը կամավոր անդամության հիմքով գործող ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն է, ներկայիս իրավիճակում կարող է ﬔծ դեր կատարել։ Հանձնաժողովը կանխատեսում է, որ Կոﬕտեն ոչ ﬕայն լուծելու է հեռուստաչափուﬓերի կազմակերպման առաջնային հարցը, ուղիղ կապ է հաստատելու հեռարձակողների և գովազդային ընկերությունների ﬕջև, այլև դառնալու է հեռարձակողների շահերը պաշտպանող ﬕասնական հարթակ»,- արձանագրված է հանձնաժողովի տարեկան զեկույցում՝ հույս հայտնելով, որ հանձնաժողովի, որպես կարգավորող մարﬕն, տարիների աշխատանքը, փորձագիտական ներուժը կօգնեն ձևակերպել թվային հաղորդակցության ընդհանուր համակեցության կանոններ, այդ թվում՝ բարենպաստ ﬔդիաշուկա ստեղծելով, որտեղ լրագրողական որակյալ աշխատանքը կունենա ոչ ﬕայն հանրային արժեք, այլև բարձր գին։ Եվ որ աﬔնակարևորն է՝ ֆինանսական անկախությունը և ինքնաբավությունը կնպաստեն կողﬓակալ ու մոլորեցնող բովանդակության արժեզրկմանը, ատելության ու թշնամանքի հրահրման վրա հիﬓված ցածրորակ նյութեր ստեղծելու շուկայական անմրցունակությանը։ Հանձնաժողովի կարծիքով՝ իրական տեղեկատվական անկախության համար անհրաժեշտ փոփոխություններից է նաև հանրային մուլտիպլեքսի վարկանիշի բարձրացուﬓ ու խրախուսման ﬔխանիզﬓերի ճկուն գործարկումը:

 

Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930