Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթել սեփական կործանարար զրո կետը ու հայտարարել, թե արցախահայության իրավունքների պաշտպանությունը դուրս է ՀՀ օրակարգից․ Լիլիթ Գալստյան

Ապրիլ 06,2025 19:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:51
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

Մերժել ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019-ի առաջարկը,

մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթել սեփական կործանարար զրո կետը,

երկիրը ներքաշել արտաքին ու ներքին մղձավանջի ու քաոսի մեջ,

Պրահայում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը,

Արցախը զրկել անվտանգային որևէ երաշխիքից,

կանաչ լույս վառել ցեղասպան ագրեսորի առջև ու հանցակից դառնալ նրան․․․

հայրենազրկել ու երեքհազարամյա բնօրրանից տնավեր դարձնել 150000 բնիկ արցախահայությանը,

այս ամբողջ ընթացքում կազմաքանդել ամեն բան ու սեփական ձեռքերը հեղել 5000 երիտասարդի արյամբ․․․ ու հայտարարել՝

թե Արցախահայության իրավունքների պաշտպանությունը դուրս է ՀՀ օրակարգից․․․

Սա տիեզերական անբարոյականույթյուն է, նույնքան էլ տիեզերական դավաճանություն՝ պատմության էջերում ու մեր ամոթի մատյանում դաջված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930