Լրահոս
Օրվա լրահոսը

Այժմ մեր խնդիրների լուծումը հաստատապես կամրջելն է բարեկեցությունը և Հայաստանի Հանրապետությունը․ Մարիա Կարապետյան

Ապրիլ 06,2025 19:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գյումրեցին արեց համարձակ քայլ․ վտանգեց իր սեփական բարեկեցությունը հանուն Հայաստանի Հանրապետության»։ Այսպես է ահա գոհունակությամբ բնութագրել Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը Գյումրիի ընտրությունները։

Մարդու, քաղաքացու համար «հանուն բարձր նպատակի ինքնազոհողության» այս քարոզը Հայաստանի քաղաքական համակարգի այլասերվածության ակունքն է։
Որովհետև քարոզի բուն հեղինակները գրեթե երբեք չեն կրում այն զրկանքները, որոնց քարոզը անում են, այլ սովորաբար գրասեղանին դրած եկեղեցու մանրակերտով ծածկում են սեփականաշնորհման վկայականների տրցակը։

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Այս խնդրի լուծումը մեկքայլանի մի բան չէ, ինչպիսին է օրինակ «անցյալին գնահատական տալը» կամ «պարագլուխներին բանտ նետելը»։ Սրանք բարդ խնդիրները մտքում արագ լուծելու փորձեր են։ Դեռ շատ են դաշտ նետվելու հին ու նոր շառլատաններ, որ փորձելու են մեր իդեալները մեր բարեկեցությանը հակադրելու միջոցով կուտակել սեփական բարեկեցությունը կամ պաշտպանել կուտակածը։

Այս խնդիրը «արագ լուծելու» տապալված փորձը մենք ունենք 1990-ականներից, երբ բարի նպատակների համար արված ոչ այնքան բարի արարքները հետ պտտվեցին բարի նպատակներ ունեցողների և բոլորիս դեմ։ Խիստ չեմ դատում, քանի որ 1990-ականներին գուցե այլ կերպ վարվելու ձև կամ փորձ չկար։ Եվ ամեն դեպքում առաջ շարժվելու համար պետք է անցյալը բաց թողնել։

Բայց այժմ մեր խնդիրների լուծումը հաստատապես կամրջելն է բարեկեցությունը և Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի «սեփական բարեկեցությունը հանուն Հայաստանի Հանրապետության զոհելու»՝ այսինքն մեր իդեալները մեր դեմ աշխատեցնելու մեխանիզմը վերանա և վերանա անվերադարձ։

Սրա գաղափարական ձևակերպումը Իրական Հայաստանն է։ Սակայն առավել կարևոր է սրա գործնական իրագործումը, և դա բարեկարգվող փողոցն է, կառուցվող դպրոցը, եկամուտների հանընդհանուր հայտարարագիրը, պետական սահմանին տեղադրվող սյունը և դրա՛նց միջոցով բարձր նպատակի՝ Հայաստանի Հանրապետության պահպանումը»։

Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Mika says:

    Ձեզ և ձեր ցնորամիտ գաղափարներին շատ քիչ մնաց։ Շուտով կանցնեք պատմության աղբարկղ տիկին “գաղափարախոս”

  2. Սարգիս Զեյթունյան says:

    «Դեռ շատ են դաշտ նետվելու հին ու նոր շառլատաններ, որ փորձելու են մեր իդեալները մեր բարեկեցությանը հակադրելու միջոցով կուտակել սեփական բարեկեցությունը կամ պաշտպանել կուտակածը։»
    Լենին պապին կնախանձեր, աղջիկ։ Փաստորեն, Սորոսն իր էմիսարներին Լենինի ոգով է դաստիարակել։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930