Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ

Ապրիլ 06,2025 16:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է որպես Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։

Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզչի կոչմանն է արժանացել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորում է Արթուր Ալեքսանյանին և Արմեն Բաբալարյանին։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է հայկական ըմբշամարտի դերը և տեղը մարզաձևի համաշխարհային քարտեզում։

Շնորհակալություն ենք հայտնում նաև Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհրդին՝ մեր մարզիկի և մարզիչի աշխատանքը արժանիորեն գնահատելու համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930