Հռոդոս կղզում (Հունաստան) շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության մասնակիցներն այսօր հանգստանում են: Երեկ կայացած 6-րդ տուրը ընդհանուր առմամբ հաջող դասավորվեց Հայաստանի ներկայացուցիչների համար: Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, որը պարտության մատնեց թուրք Եկատերինա Աթալիկին, Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, որին անձնատուր եղավ ադրբեջանցի Այան Ալլահերդիեւան, Սոնա Կրկյաշարյանը եւ Գաբրիելա Հարությունյանը: Մարիամ Մկրտչյանը բաժանեց միավորը եւ միայն Անի Նահապետյանը միավոր չվաստակեց:
Յոթերորդ տուրից առաջ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 4,5-ական միավոր եւ տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի, համապատասխանաբար, 6-րդ եւ 11-րդ հորիզոնականներում: Մեր միանգամից երեք շախմատիստուհիներ՝ Մարիա Գեւորգյանը, Աննա Խաչատրյանը եւ Սուսաննա Գաբոյանը, իրենց անվան դիմաց գրանցել են 4,0-ական միավոր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ