Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է բանակցային խումբ ստեղծել ու փորձել բարձր տուրքերով երկրներից դուրս եկող արտադրությունը բերել Հայաստան․ Արամ Սարգսյան

Ապրիլ 06,2025 11:50

ԱՄՆ-ը Չինաստանի համար 34% մաքսատուրք է սահմանել` հույսով, որ արտադրությունը կտեղափոխվի իր երկիր։ ԱՄՆ-ում աշխատուժը թանկ է, բնապահպանական նորմերը՝ խիստ։ ԱՄՆ-ը ՀՀ-ի վրա 10% մաքսատուրք է սահմանել։ ՀՀ-ն ԱՄՆ-ից մոտ է, աշխատուժն էլ ավելի էժան… Սպասարկման ոլորտի կողմնակից մեր իշխանության ուշադրությունն եմ հրավիրում փաստին, որ նշված օրենքի բանալի բառը արտադրությունն է:

Ժամանակն է այդ ուղղությամբ բանակցային խումբ ստեղծել ու փորձել բարձր տուրքերով երկրներից դուրս եկող արտադրությունը բերել Հայաստան։ Վստահ եմ, որ Ադրբեջանը և Վրաստանը այդ ուղղությամբ արդեն աշխատում են, և շատ լավ կլինի, որ մենք առաջ ընկնենք:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930