Երեւանի Ազատության հրապարակում մարտի 29-ին մասնակցում էինք «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» կողմից նախաձեռնված հանրահավաքին։ Բարձրաձայնված խնդիրները տարաբնույթ ելույթներով վաղուց են մտահոգում արցախցիներին եւ բոլոր նրանց, ովքեր կանգնած են հազարավոր հայրենազուրկների կողքին։
Առաջնային է դառնում Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովումը, երբ արցախցիների իրավունքները ոտնահարելով՝ ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը՝ կտրկանապես մերժելով անգամ «Արցախ» բառի գործածությունը։ Գուցե հարցնենք, թե ով հանձնեց Արցախը՝ զրկելով մեզ հայրենիքից, մեր տունուտեղից։
Տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական եւ բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ ներկայացվեց, երբ մեկուկես տարի է, ինչ բռնատեղահանվել ենք, բայց ոչ մի առաջընթաց չկա, տապալված է բնակարանային ծրագիրը, հազարավորներից ընդամենը 52 ընտանիք է բնակարանի սեփականատեր դարձել, իսկ բնակվարձի 40+10 ծրագրի ոչ արցախանպաստ փոփոխությունները հայրենազուրկներիս հասցնելու են անհուսալի վիճակի։
Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջից անհնար է խուսանավել, բայց ականատես ենք այս իշխանությունների խուսափողական վերաբերմունքին, ամենօրյա գործածական ոչինչ չասող հայտարարություններին։ Գերիների վերադարձի հարցը պետք է օրակարգ մտնի, շինծու եւ միակողմանի խաղաղության պայմանագիր չի լինում, որտեղ գերիների վերադարձի հարց չկա։
Կարդացեք նաև
Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում