Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանատվությունը՝ որպես մարդու պատվի ու արժանապատվության գիտակցված արժեք, մեզանում ամենաշատը իշխանության թիվ մեկ կրողից է պակասում․ «Հայացք Երևանից»

Ապրիլ 06,2025 10:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անպատասխանատվության ակունքը, կամա թե ակամա, հանրությունն է՝ ի դեմս անպատասխանատու ընտրազանգվածի եւ, մասնավորապես, նրա անկիրթ, շահամոլ ու անձնակենտրոն տարրերի, որոնց համար պատասխանատվություն ասվածը խորթ երեւույթ է: Զիգմունդ Ֆրեյդն այդ առնչությամբ իմաստուն խոսք ունի. «Մարդկանց մեծամասնությունն իրականում չի ցանկանում ազատություն, քանի որ դա ենթադրում է պատասխանատվություն, իսկ պատասխանատվությունը սարսափելի է մարդկանց մեծ մասի համար»: Եվ այդպես՝ անպատասխանատու հասարակությունն իր թեթեւ ձեռքով իշխանության է բերում անպատասխանատու խմբի, որը քանդում, ապականում է իրեն ծնած հանրային միջավայրը:

Այսինքն՝ տեղի է ունենում այն, ինչի ականատեսն ենք այսօր ՀՀ-ում: Անպատասխանատու, անբարեխիղճ, չհաշվետու իշխանություններ, որոնց թիվ մեկ հոգսը սեփական աթոռը պահելն է, հանուն որի պատրաստ են անգամ ազգուրացության: Իշխանություններ, որոնք ունակ են իրենց ընտրած ժողովրդի թիկունքում գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերել թշնամու հետ, եւ որոնք սեփական ժողովրդի կյանքը վերածել են դժոխքի, իսկ երկիրը ենթարկել կեղեքման ու թալանի, քաոսի ու անտերության: Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար՝ ոչ ոք չգիտի: Պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյան պետք է նախ ինքը հարգի խոսքի արժեքը, ապաեւ նույնը պահանջի իր ենթականերից:

Ցավոք, պատասխանատվությունը՝ որպես մարդու պատվի ու արժանապատվության գիտակցված արժեք, մեզանում ամենաշատը իշխանության թիվ մեկ կրողից է պակասում: Հիշենք նրա ճոխ խոստումները 2018-ի ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Խոստանում էր առաջիկա 5 տարվա ընթացքում 2.5 մլրդ դոլար հավելյալ գումար հատկացնել Զինված ուժերի արդիականացման համար: Ընդ որում՝ այդ գումարը պիտի բռնագանձվեր «թալանչիների» գրպանից: Խոստանում էր վերադարձնել թալանը, հաստատել ժողովրդավարություն, վերացնել կոռուպցիան եւ այլն, բայց մատը մատին չտվեց, եթե չասենք՝ ամենը տարավ ճիշտ հակառակ ուղղությամբ՝ թուլացման, քանդման, մսխման, վատնման…

Ի դեպ՝ խոսում էր նաեւ հեռավոր ապագայի մասին՝ իբր 2050-ին ՀՀ բնակչության թիվը հասնելու է 5 միլիոնի, իսկ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դառնալու է աշխարհի առաջնության գավաթակիր, օլիմպիական չեմպիոն եւ այդպես շարունակ: Փաստացի այս խոստումներից 5 տարի անց մեր բնակչության թիվը կրճատվել է շուրջ 500 հազարով, իսկ ֆուտբոլի «զարգացման» մասին կարող ենք դատել Վրաստանի ազգային հավաքականի հետ վերջին երկու հանդիպման խայտառակ արդյունքով՝ 9:1, հօգուտ հարեւան երկրի թիմի: Երբ ասում ենք՝ Փաշինյանի գործերը թարս են գնում, հենց սա նկատի ունենք, այլ ոչ թե Գյումրիի եւ Փարաքարի ՏԻՄ արտահերթ ընտրություններում կրած պարտությունները, որոնք իրականում հաղթանակ են:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930