Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշցի 40 փոքրիկները Երևանում էին՝ չինական մշակույթի հետ ծանոթանալու համար

Ապրիլ 05,2025 21:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի մեր այս փուլի շահառուները` տավուշցի 40 փոքրիկները, այսօր Երևանում էին` Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում, որտեղ Միջազգային Գիտամշակութային Կենտրոնը կազմակերպել էր չինական մշակույթի հետ ծանոթացման միջոցառում։ Կենտրոնը նպատակ ունի խթանել չինարենի միջազգային կրթությունը և սատարել մշակութային երկխոսությանը։

Հայաստանն ու Չինաստանը բարեկամ ժողովուրդներ են, և «Իմ քայլը» հիմնադրամը մեծ գոհունակությամբ է արձանագրում, որ ևս մեկ հնարավորություն է ստեղծվել մեր ծրագրի շահառու փոքրիկներին ծանոթացնելու Չինաստանի  մշակութային հսկայական ժառանգությանը:

Երեխաները մեծ ոգևորությամբ էին բացահայտում Չինաստանը՝ որպես հնագույն քաղաքակրթություն, հարուստ պատմություն և մշակույթ ունեցող երկիր։ Իրենց այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու չինական արվեստին, երաժշտությանը, պարերին, լեզվին, ինչպես նաև շաքարով գեղանկարչության և չինական գեղագրության նրբություններին։ Միջոցառումն ուղեկցվում էր ինտերակտիվ խաղերով և ստեղծագործական վարժություններով, որոնք նույնիսկ ամենաամաչկոտ երեխաներին ներգրավեցին և անմոռանալի հիշողություններ պարգևեցին։

Հիշեցնենք, որ «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում երեխաները` ըստ նախապես մշակված հատուկ կրթական ծրագրի, այցելում են Հայաստանի տարբեր մշակութային կենտրոններ՝ ծանոթանալու արվեստին, բալետին, օպերային, թանգարաններին և այլ մշակութային կենտրոններին:

«ԻՄ ՔԱՅԼԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930