Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձևավորում` միաժամանակ շոշափում միջազգային տրամադրությունները. Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 05,2025 20:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր ամենշաբաթյա խորհրդակցությունում լայն քննարկման է ենթարկել հայ-ադրբեջանական սահմանագծին առկա օպերատիվ իրադրությունը` հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտումների մեջ, այդ թվում` ԱԹՍ-ների թռիչքների առումով:

Պաշտոնական տեղեկություններով, Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը կոնկրետ խնդիրներ է դրել պատասխանատուների վրա` «օպերատիվորեն արձագանքելու ցանկացած սադրանքի»:
Սկսենք այն հանգամանքից, որ Ադրբեջանն ինքն է վերջին 2 շաբաթվա ընթացքում աստիճանաբար լարում իրադրությունն առաջնագծում` աստիճանաբար ընդլայնելով հրադադարի խախտումների աշխարհագրությունը, ընդհուպ կրակահերթեր արձակելով սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:

Երկրորդ, Ադրբեջանն առաջնագծում իրականացվող իր` դեռևս սահմանափակ տեղաշարժերն ու ԱԹՍ ակտիվությունը, փորձում է վերագրել հայկական զինուժին:
Այս ամենը տեղի է ունենում, կառավարության շենքից Փաշինյանի` ՀՀ զինուժին ուղղված հրապարակային հրամանից հետո` «ՉԿՐԱԿԵԼ, ՉԱՐՁԱԳԱՆՔԵԼ»:

Իմ տպավորությամբ, Ադրբեջանը սադրանքի գնալու «լեգիտիմ հիմք» է ձևավորում` միաժամանակ շոշափում միջազգային տրամադրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930