Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշեցնեմ` Կիմա տատը մեղադրվում է «որպես ընտրակաշառք»՝ ջրագիծը փորողի գումարը տալու «խոստումն ընդունելու» մեջ. Ռուբեն Մելիքյան

Ապրիլ 05,2025 19:30

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարազդատի հետ Գյումրիում այցելեցինք Կիմա տատին։ Երեկ եկել էին ոտքին էլեկտրոնային վերահսկման սարքն էին տեղադրել (ասում է՝ «էկան բիլազուկը կապին ոտքիս»):
Հիշեցնեմ, որ Կիմա տատը ՉԻ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ընտրության ժամանակ փող վերցնելու կամ տալու մեջ։ Նա մեղադրվում է «որպես ընտրակաշառք»՝ ջրագիծը փորողի գումարը (15 հզր դրամ) տալու «խոստումն ընդունելու» մեջ։ Մեղքը կտրականապես չի ընդունում։

Հ․Գ. Շատ բան պատմեց, բայց դեռ չեմ գրում։ Աստծո պատիժը՝ ձեզ հրաման տվողների գլխին։ Էդքան բան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930