Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայրապետին Աջը և այլ սրբազան մասունքներ դուրս պիտի բերուին Անթիլիասի Ուխտի օրուան առիթով

Ապրիլ 05,2025 18:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անթիլիասի Ուխտի Օրուան առիթով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան աւանդութեան համաձայն, Կիլիկիա թանգարանէն դուրս կը բերուին սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայրապետին Աջը, ինչպէս նաեւ այլ սրբազան մասունքներ եւ անոնցմով կ՚օրհնուին մեր ժողովուրդի հազարաւոր զաւակները։

Արդարեւ, Ուխտի Օրուան նախօրեակին, Շաբաթ, 5 Ապրիլ 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, խումբ մը միաբան հայրերու ընկերակցութեամբ, ուղղուեցաւ Կիլիկիա թանգարան, ուրկէ դուրս բերաւ Կիլիկեան Սուրբ Աթոռին պատմամշակութային եկեղեցական-ազգային հարստութիւններէն սուրբերու զանազան մասունքներ ու աջեր։

Յիշեցնենք, որ վաղը՝ Կիրակի, 6 Ապրիլ 2025-ին, Անթիլիասի Ուխտի Օրն է։ Այս առիթով պիտի մատուցուի Սուրբ եւ Անմահ Պատարագ, որուն աւարտին, Վեհափառ Հայրապետին նախագահութեամբ եւ մեր եկեղեցւոյ հաւատքի հօր՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայրապետին Աջին գլխաւորութեամբ, պիտի կազմուի թափօր՝ Կաթողիկոսարանի շրջափակին մէջ։ Մեր ժողովուրդի զաւակները առիթը պիտի ունենան մօտենալու սրբազան մասունքներուն եւ ստանալու անոնց օրհնութիւնը։

Նաեւ նշենք, որ առաւօտեան ժամը 09։30-ին, փոխադրակառքեր (Bus) տրամադրուած պիտի ըլլան մեր ժողովուրդին համար՝ հետեւեալ վայրերուն մէջ.-

1) Սրբոց Վարդանանց եկեղեցի, Պուրճ Համուտ
2) ՔԱՀԼի Ազգային Ծերանոց, Պուրճ Համուտ
3) Սրբուհի Ագնէս Վարժարան, Պուրճ Համուտ
4) Պանք աֆ Պէյրութ, Հաճըն
5) Սուրբ Յովհաննու Կարապետ եկեղեցի, Հայաշէն
6) Սուրբ Երրորդութիւն մատուռ, Ֆանար

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930