Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ հարձակումն է տեղի ունեցել Զարուհի Փոստանջյանի հայրական տան վրա․ «Երկիր Ծիրանի»

Ապրիլ 05,2025 17:40

Այսօր` 2025 թվականի ապրիլի 5-ին, հերթական` թվով երրորդ ահաբեկչական հարձակումն է տեղի ունեցել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայրական տան վրա։

Նախորդ՝ նույն «ձեռագրով» կատարված հանցավոր արարքներից հետո պատկան իրավապահ մարմինները փոխանակ՝ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո, անհետաձգելի վարույթային (ինչպես նաև  օպերատիվ հետախուզական) գործողություններ ձեռնարկելու և հանցանքն ու դա կատարած անձանց  «տաք հետքերով» բացահայտելուն ուղղված օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պարտականությունները կատարելու, ակնհայտորեն դրսևորել են անգործություն, ինչը բավարար (անհրաժեշտ) նպաստավոր պայմաններ է ստեղծել «նույն» հանցանքը  նույն անձի (անձանց)  կողմից կրկին կատարելու համար, իսկ այս պարագայում նույնիսկ ոչ մասնագետ և անկողմնակալ դիտորդի մոտ աներկբայորեն կարող է առաջացնել վարկած (հիմնավոր կասկած) առ այն, որ նման դեպք կարող էր տեղի ունենալ իրավապահ որոշ մարմինների ակտիվ ներգրավվածության և բացահայտ թողտվության պայմաններում։ Ուստի օբյեկտիվ, անաչառ, լրիվ և բազմակողմանի քննության արդյունքում կարող են պարզվել այնպիսի հանգամանքներ, որոնք հիմք  կհանդիսանան իրավապահ մարմինների որոշ աշխատակիցների ևս մեղսագրել առնվազն հանցակցություն կատարելու մեջ։

Հետևաբար իրավապահ մարմիններին կոչ ենք անում լինել զգոն, հրաժարվել նման արատավոր մոտեցումներից և դրսևորել պատշաճ վարքագիծ` հանցավորության դեմ պայքարի պատվավոր առաքելության գործում։

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930