Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ աշխարհի մարդասիրական օգնության բեռի մեծ մասը իր ուսերին տանել․ ԱՄՆ պետքարտուղար

Ապրիլ 05,2025 16:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն» – ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ աշխարհի մարդասիրական օգնության բեռի մեծ մասը իր ուսերին տանել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ կոչ անելով մոլորակի մյուս հարուստ երկրներին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել Մյանմայի վերջին ավերիչ երկրաշարժից հետո։

«Մենք ողջ աշխարհի կառավարությունը չենք, մարդասիրական օգնություն կտրամադրենք, ինչպես մյուս բոլորը, ու դա կանենք այնպես, ինչպես կկարողանանք»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Մարկո Ռուբիոն, հավելելով, – «Մենք նաև այլ կարիքներ ունենք, որոնք պետք է հաշվի առնենք»։

Նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման առաջին օրը հրամայեց 90 օրով սառեցնել ԱՄՆ-ի ողջ արտաքին օգնությունը: Այդ որոշումը՝ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) բազմաթիվ ծրագրերի փակմանը զուգահեռ սասանել է մարդասիրական նախագծերը աշխարհով մեկ։ Դոնալդ Թրամփը հայտարարում է, թե ամերիկացիներից մանդատ է ստացել առաջին հերթին նրանց կարիքները հոգալու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930