Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկելու իրենց հուզող հարցերը

Ապրիլ 05,2025 13:40

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 3-ին հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին։ Անահիտ Մանասյանը մասնակիցներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթություններն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գլոբալ մարտահրավերները:

Իր խոսքում նա նշել է, որ Պաշտպանի ինստիտուտը քաղաքական մարմին չէ և պետք է գործի բացառապես իր իրավասությունների շրջանակում՝ առանց որևէ քաղաքական ազդեցության։ Պաշտպանը շեշտել է նաև ՄԻՊ հաստատությունների գործունեության մեթոդաբանության կարևորությունն ու դրա առանցքային բնույթը նշված մարմինների գործունեության տեսանկյունից: Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրներին և ընդգծել, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իրեն լիարժեք պաշտպանված զգա և օգտվի մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներից:

Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկելու իրենց հուզող հարցերը, մասնավորապես փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման մեխանիզմների, երեխաների իրավունքների պաշտպանության և բռնության դեպքերի կանխարգելման, աշխատանքային իրավունքների պաշտպանության, սահմանամերձ բնակավայրերում մարդկանց իրավունքների պաշտպանության, ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գնահատման, A բարձրագույն կարգավիճակի դերակատարության և առավելությունների, ինչպես նաև Պաշտպանի իրավասություններին վերաբերող գործիքակազմի, անկախության երաշխիքների և այլ հիմնահարցերի վերաբերյալ։

«Ինձ համար չափազանց կարևոր են նման հանդիպումները։ Դրանք նպաստում են ոչ միայն ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց համատեղ քննարկմանն ու լուծման ուղիների նախանշմանը, այլև մարդու իրավունքների կրթության զարգացմանը։ Հույս ունեմ, որ այս հանդիպումից հետո կավելանա ձեր հանձնառությունը ոլորտի կատարելագործման ուղղությամբ»,- եզրափակելով խոսքը՝ ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930